Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Քաղաքական լուծումը՝ Երևանի ավագանու նոր ընտրություններ

Քաղաքական լուծումը՝ Երևանի ավագանու նոր ընտրություններ
10.02.2025 | 07:10

Մարզերից Երևան եկող ավտոբուսներն այսուհետ երթը կավարտեն ավտոկայարաններում, Երևանով չեն երթևեկի: Նշված ավտոբուսների մուտքը մայրաքաղաք կսահմանափակվի։

Կարծես, քաղաքապետարանը նման նախաձեռնությամբ է հանդես եկել, իսկ սա նշանակում է՝ տրանսպորտի թանկացումն իր մաշկի վրա ավելի շատ զգալու է մարզերի բնակչությունը, առնվազն ամեն օր Երևան գործի կամ դասի եկող մարդիկ:

Երբ իշխանությունները տեղի տվեցին հասարակության ճնշմանը ու 150 դրամի փոխզիջմանը գնացին, ակնհայտ էր, որ ժողովրդի գրպանը մտնելու այլ մեխանիզմներ են մշակելու:

Քաղաքային այս իշխանությունը՝ կոալիցիոն երկյակով, այլևս հավատ չի ներշնչում ու անհրաժեշտ է հասնել մի իրավիճակի, երբ ընդդիմադիր ուժերի կոնսենսուսը դառնա Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պահանջը:

Սա է քաղաքական լուծումը, մնացած պարագաներում՝ պատճառը թողած, ստիպված ենք լինելու պայքարել հետևանքների դեմ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 10134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ